National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2021
Արձանագրության վավերացմամբ Հայաստանը կվերահաստատի ԵԽ շրջանակներում պարտավորությունները բարեխղճորեն կատարող երկրի իր համբավը
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հանձնաժողովականների քննարկմանը ներկայացրեց ««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Այն ստորագրել է 41 պետություն, վավերացրել է 5 պետություն:

«Արձանագրությունը փոփոխում է 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում կնքված կոնվենցիան, որը ՀՀ-ն ստորագրել է 2012-ի մայիսի 9-ին: Կոնվենցիան, ստորագրված լինելով գրեթե 40 տարի առաջ, իր որոշակի կարգավորումներով այլեւս չի համապատասխանում անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետեւանքով ժամանակակից աշխարհում առաջ եկող մարտահրավերներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերում բազմաթիվ դրույթներ խմբագրելու անհրաժեշտություն: Վավերացնելով այն` Հայաստանը կվերահաստատի Եվրոպայի խորհրդի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնող եւ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարող երկրի իր համբավը», - ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 2-ին:

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայիս իրավիճակին եւ գործունեությանը:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ` պայմանագրային տեքստում առկա են անճշտություններ, եւ այն չի արտացոլում անգլերեն բնօրինակին: Նա առաջարկեց տեքստն ուղարկել վերամշակման:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am